Թրամփը Վենեսուելայում երկրաշարժի ֆոնին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին պատրաստ լինել արագ արձագանքման՝ Վենեսուելայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի կապակցությամբ։

«Երկու հզոր երկրաշարժ հենց նոր հարվածել են Վենեսուելայի մեծ ժողովրդին, երկուսն էլ լայնածավալ բնույթ ունեն և հանգեցրել են հսկայական թվով զոհերի։ ԱՄՆ-ը պատրաստ է, ցանկանում է և կարող է օգնել։ Ես մեր կառավարության բոլոր ծառայություններին հանձնարարել եմ պատրաստ լինել արագ գործելու», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Նախագահը նշել է, որ Վաշինգտոնը «կլինի մեր նոր և մեծ բարեկամների կողքին»՝ մուտք գործող հաղորդագրությունները հետևանքների մասին անվանելով «ոչ մխիթարական»։

Ինչպես հաղորդվել էր, Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ ուժեղ երկրաշարժից հետո։

Զոհվածների և տուժածների մասին պաշտոնական տվյալներ առայժմ չեն ներկայացվել։

Երկրաշարժը տեղի է ունեցել Կարակասից հյուսիս-արևմուտք չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով 18:00-ից հետո։ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS) գրանցել է ցնցումների երկու շարք՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ ՌԴ ԳԱ Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղում երկրաշարժի մագնիտուդը գնահատել են 6,9։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *