
BBC-ն հայտարարել է, որ կկրճատի 1800-ից 2000 աշխատատեղ, այսինքն՝ գրեթե յուրաքանչյուր տասներորդ աշխատակցին, որպեսզի կարողանա հաղթահարել «զգալի ֆինանսական ճնշումը»:
BBC-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Թալֆան Դեյվիսը աշխատակիցներին հայտնել է, որ կորպորացիան հաջորդ երկու տարիների ընթացքում պետք է խնայի 500 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նա չի բացառել, որ կրճատումների արդյունքում հնարավոր է փակվեն ամբողջական ալիքներ կամ ծառայություններ։
Դևիսը աշխատակիցներին հայտնել է, որ «մեր ծախսերի և եկամուտների միջև ճեղքը աճում է»։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է գնաճով, լիցենզիոն վճարներից և առևտրային գործունեությունից ստացվող եկամուտների նվազումով, ինչպես նաև համաշխարհային տնտեսության անկայունությամբ։