Կարակասում դադարեցվել է մետրոյի աշխատանքը․ AP

Երկրաշարժից հետո Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ժամանակավորապես դադարեցվել է մետրոյի և երկաթուղային գծերի աշխատանքը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։

«Մենք որոշում ենք կայացրել կասեցնել մետրոպոլիտենի և երկաթուղու աշխատանքը, որպեսզի հեշտացնենք որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը»,- նշել է նա։

Նրա փոխանցած տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, ևս 700-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *