Վենեսուելայում երկրաշարժից հետո ավերածությունների մասշտաբների մասին տվյալները սահմանափակ են․ Կարմիր խաչ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո զոհերի և ավերածությունների չափերի վերաբերյալ պաշտոնական տվյալներն առայժմ սահմանափակ են։ Այս մասին նշված է Վենեսուելայի Կարմիր խաչի հայտարարության մեջ։

«Ներկայումս շարունակվում է մարդասիրական հետևանքների ամբողջական չափի գնահատումը։ Զոհերի, տեղահանված անձանց և ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը զդեռևս սահմանափակ է»,- ասվում է տեքստում։

Կազմակերպության տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով վնասվել են բնակելի և կոմերցիոն շենքեր։ Կարակասի առանձին շրջաններից հաղորդվում է կառույցների փլուզման մասին, իսկ աղետից տուժած մի քանի վայրերում արձանագրվել են ենթակառուցվածքային օբյեկտների վնասումներ։ Բացի այդ, որոշ բնակավայրերում նկատվում են էլեկտրամատակարարման և կապի խափանումներ։

Կարմիր խաչից նշել են, որ իրենք ահազանգեր են ստանում «սոցիալական կարևորագույն ենթակառուցվածքների, այդ թվում՝ օդանավակայանի և հիվանդանոցների լուրջ վնասվածքների մասին»։ Արձանագրվում են նաև կոմունալ ծառայությունների մատուցման խափանումներ կամ դրանց ամբողջական դադարեցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *