Անոմալ շոգ Եվրոպայում. Ֆրանսիայում շոգից ասֆալտը հալվում է. սպասվում է 40°C-ից բարձր ջերմաստիճան

Ֆրանսիայում գրանցված անոմալ ու ծայրահեղ բարձր ջերմաստիճանի պատճառով սկսել է հալվել փողոցների ասֆալտապատ ծածկույթը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել ենթակառուցվածքների համար։Օդերևութաբաններն էլ տագնապալի կանխատեսումներ են անում՝ նշելով, որ առաջիկա օրերին ստվերում ջերմաստիճանը կհասնի 40°C-ից բարձր ցուցանիշի:

Այս կլիմայական ճգնաժամի մասին հաղորդում է DW-ն՝ մանրամասնելով, որ եվրոպական մի շարք երկրների պատասխանատու գերատեսչություններ արդեն անցել են արտակարգ աշխատանքային ռեժիմի։

Մասնագետները բնակչությանը հորդորում են ցերեկային ժամերին հնարավորինս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, մնալ փակ տարածքներում և հետևել անվտանգության կանոններին, քանի որ այս ջերմային ալիքը կարող է էականորեն ծանրաբեռնել նաև էներգետիկ համակարգերը՝ օդորակիչների համատարած ու անդադար օգտագործման պատճառով:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *