Իշխանության լեգիտիմության միակ աղբյուրը ժողովուրդն է։ Այս մասին հունիսի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 7 քաղաքական ուժերի հայցերով վաղը կայանալիք Սահմանադրական դատարանի նիստի վերաբերյալ հարցին։
«Մեկնաբանություններ չեն լինի, դա կորեկտ չէ։ Մեր դիրքորոշումը կներկայացվի ՍԴ-ում։ Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, ապա չպետք է մոռանալ, որ կա լեգիտիմության միայն մեկ աղբյուր, և դա ժողովուրդն է։ Նա է գնահատում՝ ընտրություն կատարել է, թե ոչ։ Անզեն աչքով էլ տեսանելի է, որ ժողովուրդն իր ընտրություն կատարել»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավված է որպես երրորդ կողմ։