Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները

Դեսպան Մոնիկա Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) Գլխավոր քարտուղար, Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Շունիչի Սուզուկիի հետ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից: 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման և առկա համագործակցությունը խորացնելու հնարավորությունները՝ մասնավորապես կարևորվել է խորհրդարանական բարեկամական խմբերի միջև սերտ հարաբերությունների հաստատումն ու փոխայցելությունների իրականացումը։ 

Մտքեր են փոխանակվել նաև տնտեսական համագործակցության ամրապնդման հեռանկարների վերաբերյալ։ Դեսպան Սիմոնյանը ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի ու Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առանցքային կետերը՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունն ու մոտեցումները։ 

2016 թվականին Շունիչի Սուզուկին Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի կազմում այցելել է Հայաստան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *