Սպիտակ տունը Կոնգրեսից 672 միլիոն դոլար է խնդրել այնպիսի միջոցառումների համար, որոնք նպատակ ունեն զրկել Իրանին միջուկային զենք մշակելու կամ ձեռք բերելու հնարավորությունից:
«672 միլիոն դոլարի ֆինանսավորումը նախատեսված է այնպիսի քայլերի իրականացման համար, որոնք ուղղված են միջուկային զենք մշակելու կամ արտադրելու Իրանի կարողությունների լիակատար և վերահսկելի վերացմանը, ներառյալ՝ դրա հետ կապված նյութերի, տեխնոլոգիաների, սարքավորումների և ենթակառուցվածքների ոչնչացումը»,- նշված է հարցման մեջ։ Այս պաշտոնական գրությունը Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության ղեկավար Ռասել Վոութն ուղարկել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին: