Բջջային կապի օպերատորները սկսել են Մոսկվայի բնակիչներին զգուշացումներ ուղարկել ինտերնետի հնարավոր անջատման մասին։
«Ձեր տարածաշրջանում կարող են խնդիրներ առաջանալ ինտերնետի հետ կապված՝ անվտանգության միջոցառումների պատճառով։ Կանոնավոր զանգերը, SMS հաղորդագրությունները և որոշ կարևոր ծառայություններ կշարունակեն գործել», – ասվում է «Մեգաֆոն»-ի հայտարարության մեջ, որը տարածել է «Осторожно, Москва» տելեգրամյան ալիքը։
Ինտերնետի անջատման պատճառը մնում է անհայտ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ հունիսի 24-ի երեկոյից ի վեր Մոսկվային մոտենալիս խոցվել է 5 անօդաչու թռչող սարք։