ԱՄՆ-ը պետք է անհապաղ դադարեցնի Կուբայի շրջափակումը․ ՉԺՀ ԱԳՆ

ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի Կուբայի շրջափակումը, միակողմանի պատժամիջոցներն ու Հավանայի նկատմամբ հարկադրանքի ու ճնշման ցանկացած դրսևորում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը՝ մեկնաբանելով կուբայական կառույցների դեմ ամերիկյան նոր սահմանափակումները։

«Չինաստանը հետևողականորեն դեմ է արտահայտվում միջազգային-իրավական հիմք չունեցող ապօրինի միակողմանի պատժամիջոցներին և կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի շրջափակումն ու հարկադրանքի ու ճնշման ցանկացած ձև»,- ասել է դիվանագետը։

Գո Ծյակունն ընդգծել է, որ Պեկինը վճռականորեն աջակցում է Կուբային՝ երկրի ազգային առանձնահատկություններին համապատասխանող սոցիալիստական զարգացման ուղի ընտրելու հարցում։ Նա հավելել է նաև, որ Չինաստանը սատարում է Հավանային՝ պետական ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու գործում։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը պատժամիջոցների ցուցակում ներառել է կուբայական հինգ ընկերություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *