Այսօր՝ հունիսի 25–ին, շարունակվում է Բագրատ Սրբազանի մյուսների գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Հիշեցնենք, ՔԿ-ն հրապարակել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները: 2025 թվականի հունիսի 25-ին քննչական կոմիտեից հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված է 2025–ի հունիսից։
Ընդ որում, մեղադրանքի կողմը հիմնվում է հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների և փորձաքննություն չանցած ինչ-որ գրավոր «ապացույցների» վրա։