Եվրոպայում աննորմալ շոգի պատճառով աճել են ասիական օդորակիչների վաճառքները

Եվրոպայում տիրող աննորմալ շոգի ֆոնին ասիացի օդորակիչ արտադրողները «վաճառքի բում են ապրում»։ Այս մասին հունիսի 25-ին հայտնել է Reuters գործակալությունը։

«Մայիսին գերմանական առցանց հարթակներում [օդորակիչների] վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 37%-ով, իսկ Իսպանիա և Ֆրանսիա մատակարարումներն անցյալ տարվա համեմատ աճել են 108%-ով», — նշված է հրապարակման մեջ։

Գործակալությունը նշում է, որ շոգից փրկվելու համար եվրոպացիները և տարբեր ընկերություններ ակտիվորեն գնում են շարժական և ստացիոնար օդորակիչներ, քանի որ որոշ երկրներում ջերմաստիճանի հետագա բարձրացման մասին նախազգուշացումներ են հնչում։

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը կանխատեսում է, որ Եվրոպայում շոգի ողջ ընթացքում իր սառեցնող սարքավորումների նկատմամբ պահանջարկը բարձր կմնա։ Մրցակից LG Electronics-ը Reuters-ին հայտնել է, որ ապրիլից սկսած իրենց գործարաններից մեկում օդորակիչների արտադրական գծերն աշխատում են «լիակատար հզորությամբ»։

Բացի այդ, պահանջարկի աճի մասին հայտնել է նաև կենցաղային տեխնիկա արտադրող չինական Midea ընկերությունը։ Ֆիրման շարժական օդորակիչներից մեկի նկատմամբ հետաքրքրության այնպիսի կտրուկ աճ է արձանագրել, որ օգտագործված սարքերի գները գերազանցել են նորերի արժեքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *