ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է քաղցկեղով հիվանդ ամերիկացուն 1,25 միլիոն դոլարի վճարումը

ԱՄՆ Գերագույն դատարանը կանգնել է Monsanto ընկերության կողմը Միսուրի նահանգի բնակիչ Ջոն Դյորնելլի գործով, որը պնդում էր, որ Roundup հերբիցիդի օգտագործումը հանգեցրել է իր օրգանիզմում բերկիտի (ոչ հոջկինյան) լիմֆոմայի զարգացմանը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Դատարանը վճռել է, որ հայցը չպետք է քննվեր, քանի որ դաշնային օրենսդրությունը չի պահանջում Roundup-ի փաթեթավորման վրա քաղցկեղի առաջացման ռիսկի մասին նախազգուշացում տեղադրել։

Դյորնելլը, որին հարևաններն անվանում էին «սրսկիչով մարդ», երկար տարիներ օգտագործել է Roundup-ը Սենթ Լուիսի իր տան մոտակայքում գտնվող այգիներում։ Այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է ոչ հոջկինյան լիմֆոմա, նա հայց է ներկայացրել Monsanto-ի դեմ։

Երդվյալ ատենակալների դատարանը ավելի վաղ նրան 1,25 միլիոն դոլարի փոխհատուցում էր նշանակել։

Գերագույն դատարանի այս որոշումը կարող է ազդել հերբիցիդ արտադրողի դեմ ներկայացված հազարավոր նմանատիպ հայցերի վրա։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ ավելի քան 100 հազար մարդ դատական հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Roundup-ի ազդեցությունը հանգեցրել է ուռուցքային հիվանդությունների զարգացմանը։

Պատրաստուկի շուրջ վեճերը սրվեցին այն բանից հետո, երբ 2015 թվականին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը գլիֆոսատը՝ Roundup-ի գործող նյութը, «մարդու համար հավանաբար քաղցկեղածին» նյութ դասակարգեց։

Միաժամանակ, Monsanto-ն և Շրջակա միջավայրի պահպանության դաշնային գործակալությունը շարունակում են պնդել, որ գլիֆոսատի և քաղցկեղի միջև կապի ապացույցները բավարար չեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *