CBC. Կանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ

Կանադայի Հյուսիսարևմտյան տարածքներ շրջանում հրշեջներ տեղափոխող ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը։

Turbo Commander 960 Bird Dog 104 ինքնաթիռը, որը սովորաբար օգտագործվում է անտառային հրդեհների մարման գործում օգնություն ցուցաբերելու համար, կործանվել է Ֆորտ-Սիմփսոն բնակավայրից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա։ Զոհված հրշեջները ներգրավված էին այդ շրջանում անտառների հրդեհը մարելու աշխատանքներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *