Վարշավայի Բեմովո օդանավակայանի թռիչքադաշտում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդաչուն և ուղևորը։ Այս մասին հայտնել է RMF FM ռադիոկայանը։
Օդանավակայանի ևս մեկ աշխատակից, որը գտնվում էր թռիչքադաշտում, վնասվածքներ է ստացել։
Ինչպես տեղեկացվել է, միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռը նստեցնելու փորձի ժամանակ, գետնին բախվելուց հետո այն ամբողջությամբ այրվել է։
Ինքնաթիռի տեսակը չի նշվում։ Սկսվել է աղետի պատճառների հետաքննությունը։