RMF FM․ Վարշավայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդաչուն և ուղևորը

Վարշավայի Բեմովո օդանավակայանի թռիչքադաշտում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդաչուն և ուղևորը։ Այս մասին հայտնել է RMF FM ռադիոկայանը։

Օդանավակայանի ևս մեկ աշխատակից, որը գտնվում էր թռիչքադաշտում, վնասվածքներ է ստացել։

Ինչպես տեղեկացվել է, միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռը նստեցնելու փորձի ժամանակ, գետնին բախվելուց հետո այն ամբողջությամբ այրվել է։

Ինքնաթիռի տեսակը չի նշվում։ Սկսվել է աղետի պատճառների հետաքննությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *