
ԱՄՆ-ի զինված ուժերը, պահպանելով Իրանի ծովային շրջափակումը, կարող են հարվածել նրա էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը սխալ որոշում կայացնի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
«Իսկ մինչ այդ մենք կշարունակենք պահպանել այս շրջափակումը՝ հաջող շրջափակումը, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Բայց եթե Իրանը սխալ ընտրություն կատարի, ապա նրան սպասվում են շրջափակում և ենթակառուցվածքների, էլեկտրակայանների ու էներգետիկ օբյեկտների ռմբակոծություններ», – ասել է Փենթագոնի ղեկավարը։