ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի որոշ մարդիկ դժգոհ են մնացել այն բանից, որ Վաշինգտոնը չի ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողության նպատակները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ մեկնաբանելով Բյուրգենշտոկում Թեհրանի հետ փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ բանակցությունները։
«Մեզ քննադատեցին նույնիսկ մեր որոշ ընկերներ, և դա մասամբ կապված է այն բանի հետ, որ նրանք մշտապես փորձում էին փոխել այն խնդիրը, որը Դոնալդ Թրամփը ի սկզբանե դրել էր մեր առջև։ Նա ասաց. «Ես ուզում եմ ոչնչացնել նրանց կոնվենցիոնալ սպառազինությունը, ես ուզում եմ զրկել նրանց ուժ ցուցադրելու հնարավորությունից, ես ուզում եմ երաշխավորել, որ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա»։ Բայց ոմանք փորձում էին ասել. «Այս ամենը լավ է, բայց դուք պետք է այլ նպատակ ունենաք»։ Կարծում եմ՝ նախագահի հաջողության պատճառն այն է, որ նա հրաժարվում է ենթարկվել այդ մղմանը», – ասել է նա՝ ելույթ ունենալով Կալիֆոռնիա նահանգի Յորբա Լինդա քաղաքի Ռիչարդ Նիքսոնի գրադարանում։
«Գործը դեռ ավարտված չէ, բայց առայժմ ամեն ինչ լավ է ընթանում», – հավելել է Վենսը։