ՀՀ Սահմանադրական դատարանը սկսում է 7 կուսակցությունների հայցի քննությունը՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ

ՀՀ Սահմանադրական դատարանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանի նախագահությամբ, սկսել է քննել 7 քաղաքական ուժերի միավորված հայցը՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներով ԿԸՀ 259Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ։

Զեկուցողն է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Պատասխանողը ԿԸՀ-ն է, համապատասխանողներն են դատախազությունը, ՆԳՆ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն։

Երրորդ կողմ է հանդես գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրա ներկայացուցիչների մեջ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը հանդես է գալիս որպես կուսակցության վարչության անդամ։

Բոլոր կողմերը և լիազորված ներկայացուցիչները ներկա են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *