Ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով ՀՀ Սահմանադրական դատարան դիմած քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները

Ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Սահմանադրական դատարան դիմած կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացնում են իրենց հայցերը։

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, դատարանի կողմից սահմանված կարգի համաձայն, ելույթ են ունենում հայցի ներկայացման հերթականությամբ։

Առաջինը ելույթ է ունենում «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան է դիմել 7 քաղաքական ուժ։ Պատասխանող կողմը ԿԸՀ-ն է, համապատասխանողներն են դատախազությունը, ՆԳՆ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն։ Երրորդ կողմ է հանդես գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրա ներկայացուցիչների մեջ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը հանդես է գալիս որպես կուսակցության վարչության անդամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *