Զախարովա․ Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ռազմավարական ընտրության հարցում

Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ պատասխանի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության միջև ռազմավարական ընտրության վերաբերյալ հարցին։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

«Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ մայիսի 29-ին Աստանայում ընդունված հայտարարությունում հստակ նշված է, որ ԵՄ-ի հետ Երևանի մերձեցման ուղին էական ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար։ Փաստաթղթում ընդգծվել է ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների համար դրա հետ կապված վնասի կանխման անհրաժեշտությունը», – նշել է դիվանագետը։

«Ուստի ռազմավարական ընտրության վերաբերյալ հարցին, ինչպես կոչ է անում հենց [Հայաստանի վարչապետ] Նիկոլ Փաշինյանը, Երևանը պետք է պատասխանի, – ընդգծել է նա։ – Եվ որքան հնարավոր է շուտ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *