«Սատանի կամրջի» մոտ խճաքարով բարձված FAW մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել երկաթուղային գծերի վրա

Երեկ՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում խճաքարով բարձված «FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *