Կրիպտո կիբերհարձակումներ․ Որո՞նք են 2025թ. ամենախոշոր ֆինանսական կորուստները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Հանրության շրջանում կրիպտոարժույթների վերաբերյալ ձևավորված պատկերացումները շարունակում են մնալ հակասական։ Ցանկացած նոր երևույթ, որպես կանոն, սկզբնական շրջանում հաճախ ընդունվում է որոշակի վերապահումով կամ բախվում բացասական վերաբերմունքի։ Բացի այդ՝ կրիպտոարժույթների վերաբերյալ տեղեկատվությունը հաճախ մատուցվում է ոչ բավարար մատչելի ու մանրակրկիտ, ինչը խորացնում է անվստահությունը։

Այնուամենայնիվ, աշխարհում միլիոնավոր մարդիկ, կազմակերպություններ և նույնիսկ պետություններ արդեն օգտագործում են կրիպտոփողերը՝ որպես վճարային և ներդրումային գործիք։


ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքը


Սակայն, այս ժամանակակից ֆինանսական հնարավորությունից արագորեն օգտվում են նաև զեղծարարները․ կազմակերպված կիբերհարձակումների միջոցով նրանք կարողանում են յուրացնել միլիարդավոր դոլարների կրիպտոակտիվներ․

Վերջին շրջանում արձանագրվել են մի շարք խոշոր հարձակումներ․

  • Bybit հարթակը ստացել է ամենաուժգին հարվածը՝ կորցնելով շուրջ $1.5 մլրդ։ Հաքերները կոտրել էին երրորդ կողմի ծրագրավորողի համակարգիչը և գաղտնի կերպով ներդրել վնասաբեր կոդ գործարքների գործընթացում։
  • KelpDAO-ի դեպքում հանցագործները կոտրել էին բլոկչեյնների միջև գործարքների հաստատման համար օգտագործվող երրորդ կողմի համակարգը՝ հնարավորություն ստանալով կեղծել ավանդը և դուրս բերել $292 մլն կրիպտոակտիվներ։
  • Drift Trade-ի հարձակման ժամանակ հաքերները սոցիալական ինժեներիայի միջոցով ստացել էին արտոնյալ մուտք, ապա ստեղծել էին կեղծ թոքեն՝ որպես գրավ, որպեսզի դուրս բերեն $285 մլն։

Այս դեպքերը վկայում են, որ կրիպտոաշխարհի արագ զարգացումը ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում, այլև առաջ է բերում անվտանգային նոր մարտահրավերներ՝ ընդգծելով տեխնոլոգիական վերահսկողության և միջազգային համագործակցության հրատապությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *