«Ամեն օր՝ մինչև հուլիսի 4-ը, հավաքվում ենք ՍԴ-ի դիմաց»․ ԴՕԿ

«Ամեն օր՝ մինչև հուլիսի 4-ը, հավաքվում ենք ՍԴ-ի դիմաց»․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտնում է․ «2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությունը շարունակվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում։
     Մեր համոզմամբ՝ յուրաքանչյուր քաղաքացու քվեն արժանի է պաշտպանության, իսկ ընտրական գործընթացի վերաբերյալ բարձրացված բոլոր հարցերը պետք է ստանան լիարժեք, անկախ և արդար իրավական գնահատական։
     Այդ նպատակով, մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշման հրապարակումը, ամեն օր՝ մինչև հուլիսի 4-ը ժամը 10:30-ին հավաքվում ենք Սահմանադրական դատարանի շենքի դիմաց։
     Մեր ներկայությամբ մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք խաղաղ և օրինական ճանապարհով պաշտպանել ժողովրդի կամքը, ԴՕԿ կուսակցությանը վստահված յուրաքանչյուր քվեն և ազատ ու արդար ընտրությունների սկզբունքը։
     Մենք կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին և այն քաղաքացիներին, ովքեր հավատում են իրավունքի գերակայությանը, միանալ մեզ։
     Վայր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շենքի դիմաց։
     Ամեն օր՝ ժամը 10:30։
     Մինչև հուլիսի 4-ը՝ Սահմանադրական դատարանի վերջնական որոշման հրապարակման օրը։
     Ժողովրդի քվեն սակարկման առարկա չէ։
     Ժողովրդի կամքը պետք է պաշտպանվի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *