ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը

Սահմանադրական դատարանում (ՍԴ) մեկնարկել է 7 քաղաքական ուժերի դիմումի քննությունը, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես եկող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դիրքորոշումը ներկայացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով ՍԴ են դիմել մի քանի քաղաքական ուժեր, որոնց մի մասը, որպես այլընտրանքային տարբերակ, առաջարկում է կա՛մ երկրորդ փուլ նշանակել, կա՛մ վերանայել մանդատների բաշխման կարգը։ Պատասխանող կողմին իր ելույթի համար տրամադրվել է մեկուկես ժամ ժամանակ։

Պատասխանող կողմին ելույթի համար կտրամադրվի մեկուկես ժամ։

Նունե Հովհաննիսյանը, հղում անելով միջազգային դիտորդների զեկույցներին, փաստել է, որ քվեարկությունը եղել է պատշաճ կերպով և ապահովել է քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը, ինչը վկայում է ԿԸՀ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին։

Նա նաև ընդգծել է, որ այս ընտրություններն անցել են աննախադեպ վերահսկողության ներքո, իսկ քաղաքական ուժերի ներկայացրած բոլոր ապացույցները հիմնված են հենց ԿԸՀ-ից ստացված տվյալների վրա։ Որպես թափանցիկության բացառիկ օրինակ՝ փոխնախագահը մատնանշել է ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը։

Մեկժամյա ընդմիջումից հետո վերսկսված նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև վարչական ռեսուրսի կիրառման մեղադրանքներին։ Հակադարձելով դրանց՝ Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենց միայն մեկ այդպիսի դեպք է հայտնի, իսկ օրենքով թույլատրված պաշտոնյաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավին որևէ խախտում չի պարունակում։ Նա հավելել է, որ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք չունեցող անձանց շրջանակը հստակորեն սահմանված է օրենսդրությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *