Փամբակ գետից դի է դուրս բերվել․ հայտնի է՝ ինչ է կատարվել

Հունիսի 27-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ին մոտ Ներքին գործերի նախարարություն ահազանգ է ստացվել՝ Փամբակ գետում դի կա։

«Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով մոտեցել և մարմինը դուրս են բերել ափ», – ABC Media-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ժամը 13-ին գետում հայտնաբերված դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդն ինքնավթարի է ենթարկվել։ Նրա հետ ևս մեկ անձ է եղել, ում դեռ չեն հայտնաբերել։

Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պարզելու մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *