Բելառուսում անոմալ շոգի պատճառով վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել

Առաջիկա երկու օրերին Բելառուսում վտանգավորության կարմիր մակարդակ է հայտարարվել։ Այս մասին «ԲԵԼՏԱ» գործակալությանը հայտնել են Բնապահպանության նախարարության Հիդրոօդերևութաբանության, ռադիոակտիվ աղտոտվածության վերահսկողության և շրջակա միջավայրի մոնիտորինգի հանրապետական կենտրոնից։

Հունիսի 28-ին Բելառուսում սպասվում է պարզ, հիմնականում առանց տեղումների եղանակ, միայն գիշերը արևելյան շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Քամին կլինի հյուսիսային, հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի +14…+20 աստիճան, իսկ ցերեկը՝ հյուսիս-արևելքում +28-ից մինչև արևմուտքում +38 աստիճան։

Հունիսի 29-ի ցերեկային ժամերին երկրի տարածքի մեծ մասում օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +35…+39 աստիճանի, իսկ տեղ-տեղ՝ +30…+34 աստիճանի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *