Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան

Ճանաչված ու սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է չափազանց հուզիչ ու սրտառուչ տեսանյութով, որը վայրկյանների ընթացքում հալեցրել է հետևորդների սրտերը։

Արտերկրից հայրենիք վերադարձող դերասանուհուն սպասում էր ամենաթանկ ու քաղցր անակնկալը՝ նրա փոքրիկ թոռնիկը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպասող երեխան, ծաղիկները ձեռքին, ասում, որ շատ վաղուց է ուզում տատիկին տեսնել ու ծաղիկներ նվիրել.

«Տատիկիս շուտվանից ծաղիկ չեմ տվել… Գնամ ծաղիկ տամ»,- ասում է փոքրիկը։

Այս կադրերին կից՝ երջանիկ տատիկն արել է հետևյալ գրառումը. «Հայաստան վերադարձիս քաղցր կողմը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *