Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ նախօրեին Սիրիայի հարավում մի քանի զինված «գրոհայինների» է ոչնչացրել։
ՑԱՀԱԼ-ի տվյալներով, «Էցիոնի» բրիգադի պահեստազորայինները կրակ են բացել և ոչնչացրել «զինված ահաբեկիչներին», որոնք գտնվել են «իսրայելական բուֆերային գոտում»։ Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իսրայելական ուժերը կմնան անվտանգության գոտիներում Լիբանանում, Սիրիայում և Գազայի հատվածում «առանց ժամանակային սահմանափակման»։
Իսրայելական զորքերը տեղակայված են Սիրիայի հարավում 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի ռեժիմի անկումից ի վեր։