The Wall Street Journal պարբերականն իր հետաքննության արդյունքներով պնդում է, որ իրանական հրթիռային և անօդաչու հարվածների հետևանքով վնասվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առնվազն 20 օբյեկտ, ներառյալ զգալի ավերածությունները Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային օբյեկտում՝ Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային աջակցության բազայում (Naval Support Activity Bahrain)։
Պարբերականի հոդվածի համաձայն, այդ բազային հասցվել են ուղիղ հարվածներ, որոնց հետևանքով տուժել են հրամանատարական շտաբը, առնվազն մեկ տասնյակ այլ շենքեր, ինչպես նաև արբանյակային կապի տերմինալները։
The Wall Street Journal-ը բազայի ենթակառուցվածքի վերականգնման արժեքը գնահատում է մոտ 400 մլն դոլար։ Ինչպես նշվում է, այս տվյալները Պենտագոնի կողմից պաշտոնապես չեն հրապարակվել։
Ընդհանուր առմամբ տարածաշրջանում, հետաքննության տվյալներով, վնասներ են ստացել առնվազն ևս 19 ամերիկյան ռազմական և դիվանագիտական օբյեկտներ։ Համախառն վնասը գնահատվում է 2,2-ից մինչև 5,1 մլրդ դոլարի սահմաններում։
Նաև պնդում է արվում, որ Վաշինգտոնում քննարկում են տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության վերանայումը՝ հաշվի առնելով ժամանակակից բարձր ճշգրտության զինատեսակների դիմաց բազաների խոցելիությունը։ Ռազմավարության հնարավոր ճշգրտման շրջանակում քննարկվում են ուժերի վերաբաշխումն ու Պարսից ծոցի մի շարք երկրներում ներկայության մասնակի կրճատումը։