Իսրայելի բանակը կմնա իր դիրքերում՝ Լիբանանում հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անվտանգության կաբինետին ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա իր դիրքերում՝ Լիբանանում ապրիլի 17-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, հաղորդում է Ynet-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զրուցել է Իսրայելի ու Լիբանանի առաջնորդների հետ, և նրանք համաձայնել են 10-օրյա զինադադար հաստատել։

«Ես հենց նոր հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի մեծ հարգանքի արժանացած նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։

Այս երկու առաջնորդները համաձայնության եկան, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար։

Ես հանձնարարել եմ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռասին Քեյնին համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։

Ես պատիվ եմ ունեցել լուծելու աշխարհում 9 պատերազմ, և սա կլինի իմ 10-րդը, այնպես որ եկեք անենք դա»,- գրել էր նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *