Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը շաբաթ օրն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հայտնել է, որ լիբանանյան պետությունը կստանձնի Իսրայելի հետ վերջերս ձեռք բերված համաձայնագրի կատարման պատասխանատվությունը, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Աունի գրասենյակի հայտարարությանը։
«Աունը հայտարարել է, որ լիբանանյան պետությունը կկատարի շրջանակային համաձայնագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները և հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կօգնեն կանխել համաձայնագրի ցանկացած խախտում և կապահովեն բոլոր պարտավորությունների կատարումը, մասնավորապես՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելով, որպեսզի ստիպեն նրան հեռանալ այն շրջաններից, որոնք նա օկուպացրել է Լիբանանի հարավում, ինչը կհեշտացնի լիբանանյան բանակի տեղակայումը մինչև միջազգային սահման», – ասվում է Լիբանանի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
Հեռախոսազրույցի ավարտին Թրամփն ասել է, որ մոտ ապագայում անհամբերությամբ սպասում է Վաշինգտոնում Աունի հետ հանդիպմանը, ասվում է հայտարարության մեջ։