Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է

Պատգամավորության թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու Հայաստանի դատախազության միջնորդությունը հայկական ընդդիմության ներկայացուցիչների դեմ ճնշումների նոր փուլ է։ Այդ մասին հայտնել է «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, տեղեկացնում է Ura.ru-ն։

«Նման քայլը դիտարկում ենք որպես ճնշումների նոր փուլ՝ իշխանության վերնախավի համար անհարմար ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ»,- հայտնել է Մեդվեդևը։

Ըստ նրա, Հայաստանում ընտրությունների ընթացքում ակտիվորեն օգտագործվել է վարչական ռեսուրսը և թույլ են տրվել հարձակումներ, ինչը չի համապատասխանում ժողովրդավարության պաշտպանության մասին իշխանությունների հայտարարություններին։

Նա նաև նշել է, որ Հայաստանում ընտրարշավին Արևմուտքի միջամտությունն աննախադեպ բնույթ է կրել։

«Այս ամենը տեղի է ունենում Արևմուտքի երկրների լիակատար լռության պայմաններում… Իրենց սիրելի նեոգաղութատիրական գործելակերպի ոգով նրանք բառացիորեն Հայաստանի պետական ապարատը դրել են «ձեռքով կառավարման» ռեժիմի վրա»,- հայտարարել է Մեդվեդևը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *