Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը հարվածել են Խերսոնի մարզի ավտոբուսային պարկին։ Ոչնչացվել է նաև 14 դպրոցական ավտոբուս։

Ավտոբուսները նախատեսված էին երեխաներին դպրոց տանելու և բնակիչներին կանոնավոր երթուղիներով տեղափոխելու համար։

Նահանգապետ Վլադիմիր Սալդոն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին՝ հարցնելով, թե ում դեմ է այսօր պատերազմում Ուկրաինան՝ արդյոք դպրոցականների՞, երեխաների՞, թե՞ խաղաղ բնակիչների, որոնք հասարակական տրանսպորտի կարիք ունեն։

Սալդոն հայտարարել է, որ տեղի ունեցածը հարված է քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *