«Ուժեղ Հայաստանի» թեկնածուին քաղաքական պատճառներով ազատել են աշխատանքից

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայաստան Հակոբյանին քաղաքական հայացքների պատճառով ազատել են զբաղեցրած պաշտոնից․ այս մասին ֆեյբսուքյան իր էջում տեղեկացրել է թեկնածուն։

«Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից` Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ, հ. Լեզվի և գրականության դասախոս։  Աշխատանք, որին 31 տարի անմնացորդ նվիրվել եմ, սիրել եմ աշակերտներիս և ուսանողներիս , դաստիարակել հայրենիքի համար արժանի զավակներ, որի վկայությունն են ԿԳՄՍ նախարարի շնորհակալագիրը, տնօրենների շնորհակալագրերը, իսկ ամենակարևորը ուսանողներիս, ծնողներիս և կոլեգաներիս գնահատանքը»,-գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *