Մինսկը ողջ ուժով կպատասխանի Կիևի կողմից սահմանային հնարավոր խախտումներին․ ԱԳՆ

Բելառուսը կպատասխանի իր ողջ ուժով, եթե ուկրաինական ուժերը հատեն երկրի սահմանը․ հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Իգոր Սեկրետան՝ մեկնաբանելով Կիևի կողմից հնարավոր հարձակումները։

«Եթե Բելառուսի սահմանը հատվի առանց թույլտվության կամ ուղեկցվի ագրեսիայով, մենք կպատասխանենք մեր ողջ ուժով… Մեր ուկրաինացի հարևանները գիտեն դա», – RT-ի հետ զրույցում նշել է Սեկրետան։

Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսը պետք է հեռացնի Ուկրաինային սահմանակից տարածքներում տեղակայված սարքավորումները և սպառնացել էր միջոցներ ձեռնարկել, եթե այդ պահանջը չկատարվի։

Նա նաև պահանջել էր, որ Բելառուսը դադարեցնի աջակցել Ուկրաինայի դեմ հարվածներին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, հայտարարել էր, որ Մինսկը ուկրաինացիների դեմ պատերազմելու ցանկություն չունի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *