
ՀՀ Սահմանադրական դատարանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Սահմանադրական դատարանը շարունակում է 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը` փակ ընթացակարգով:
Փակ նիստի ավարտից հետո նիստերը դարձյալ կլինեն հրապարակային ընթացակարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նիստը փակ է՝ քննարկելու համար խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների շրջանակում ներկայացված գաղտնի փաստաթղթերը։