«Արև Արենայում» շարունակվում է մշակութային ամառը:
Երևանի քաղաքապետարանի նորաբաց «Արև Արենայում» հուլիսի 10-ին և 11-ին՝ ժամը 20:00-ին բացառիկ թատերական ծրագրով հանդես կգա Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը։
Բացօթյա բեմում կներկայացվի «Մարդը՝ ափի մեջ» բեմադրությունը։
Բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի, ռեժիսոր՝ Տաթև Ղազարյան:
Սիրով հրավիրում ենք միասին վայելելու այս ներկայացումը՝ բաց երկնքի տակ։
«Արև Արենա», Բեկնազարյան 5: