Կանաչն այստեղ շուտով ավելի շատ կլինի, լուսավորությունը՝ նոր ու ժամանակակից, իսկ դա նշանակում է ավելի շատ հանդիպումներ ու ավելի հաճելի զբոսանքներ։ Մի խոսքով՝ հին Մոսկովյանը՝ նոր շնչով։
IDBank-ը և Երևանի քաղաքապետարանն են կնքում համագործակցության հուշագիր, որով էլ սկիզբ է դրվում Մոսկովյան պուրակի բարեկարգման աշխատանքներին։ Այս տարի իր 35-ամյակը նշող IDBank-ն այսկերպ յուրահատուկ շնորհակալության խոսք է ուղղում հարազատ քաղաքին։ Կանաչ գոտիների ընդլայնում, ժամանակակից լուսավորության համակարգերի ներդրում, ինչպես նաև հանգստի գոտիների արդիականացում։
Մոսկովյան պուրակը՝ Երևանի սիրելի վայրերից մեկը, քաղաքին կվերադառնա նոր շնչով՝ միաժամանակ պահպանելով իր պատմությունն ու կոլորիտը։
Մանրամասն` տեսանյութում։