Ընդդիմադիր գործիչը հեռանում է կուսակցությունից

Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունից։ Նա այդ կուսակցության անդամ է եղել 17 տարի։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։Նա ասել է, որ առաջ է գնալու «նոր ուղիով»։ «Դուրս եմ գալիս Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունից՝ տասնյոթ տարվա անդամակցությունից հետո։ Որոշումս հետեւանք է այն արժեքների, որոնց դավանում եմ եւ որոնք վերաբերվում են մեր երկրի ապագային եւ հետեւաբար՝ այն պատասխանատվությանը, որ կրում եմ մեր ժողովրդի առաջ»,- ասված է Իմամօղլուի հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *