Հունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. Ավանեսյան


Հայաստան


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից առողջապահության համընդհանուր ապահովագրությունից կօգտվեն քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները։

«Միանալու են արդեն, անկախ աշխատավարձի չափից, բոլոր գրանցված աշխատողները։ Եվ նաև առաջիկա բյուջետային քննարկումների ժամանակ մենք ունենք էլի մի քանի խմբեր, ում մասով պետք է քննարկում իրականացնենք՝ արդյո՞ք 27 թվականի հունվարի 1-ից նրանք ևս կմտնեն պետության կողմից 100% սուբսիդավորվող քաղաքացիների շարքին»,- ասել է նա և հավելել, որ 2028 թվականի հունվարի 1-ից կներառեն բոլոր քաղաքացիներին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *