Լիտվայում մտադիր են սահմանադրությունից հանել միջուկային զենքի տեղակայման արգելքը

Լիտվայի Սահմանադրությունից պետք է հանել երկրի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայման արգելքը։ Հունիսի 30-ին այսպիսի հայտարարություն է արել Լիտվայի վարչապետի թեկնածու և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մինդաուգաս Սինկյավիչյուսը։

«Կարծում եմ՝ քաղաքական կոռեկտության նկատառումներից ելնելով, մենք պետք է Սահմանադրությունից ջնջենք այդ արգելքը»,- ասել է Սինկյավիչյուսը։

Սինկյավիչյուսի համոզմամբ՝ արգելքը հանելն անհրաժեշտ է, քանի որ հարևան պետությունների սահմանադրություններում նման դրույթներ ամրագրված չեն։ Այս հայտարարությունը նա արել է «Լիտվայի գյուղացիների և կանաչների միության» խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *