Թուրքիան կարող է իր C-400-ները վաճառել Հրվ. Կորեային, ոչ թե վերադարձնել Ռուսաստանին

Թուրքիան
դիտարկում է
Հարավային Կորեային C-400
զենիթահրթիռային համակարգեր վաճառելու հնարավորությունը՝ հանուն ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման,
հաղորդում է Euroactiv-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ
Bloomberg-ը
գրել էր, որ Թուրքիան քննարկում է համակարգերը Ռուսաստանին վերադարձնելու հարցը։
Կրեմլը հերքել է
ր այդ լուրը։

«F-35-ի
վաճառքի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել»,- նշել է Euroactiv-ի աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ F-35-երի մատակարարման հարցում «ցանկացած առաջընթաց», հավանաբար,
կախված է C-400 ՀՕՊ համակարգերը երրորդ երկրի վաճառելու Թուրքիայի
համաձայնությունից՝ դրանք Ռուսաստանին փոխանցելու փոխարեն։ Հարավային Կորեան նշվում
է որպես
հնարավոր տարբերակներից մեկը։

Միևնույն
ժամանակ,
պարբերականի աղբյուրը հաստատել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, Թուրքիային կվաճառի ամերիկյան
շարժիչներ հինգերորդ սերնդի KAAN կործանիչների համար,
որոնք մշակվում են Թուրքիայում: Ավելի վաղ 700 միլիոն դոլարի համապատասխան գործարքը հավանության արժանացնելու ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի մտադրության մասին գրել էր Reuters-ը:

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *