Ադրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է փոփոխություններ օրենսդրության մեջ, որոնք արգելում են 16 տարեկանից փոքր անձանց գրանցվել սոցիալական ցանցերում․ գրում են տեղական ԶԼՄ-ները։

Օգտատերերը պարտավոր կլինեն հաստատել իրենց տարիքը՝ օգտագործելով բանկային քարտ, էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար․ տվյալների ճշգրտության համար պատասխանատու կլինեն բջջային և ինտերնետ կապի մատակարարները։

Ավելին՝ 16-ից 18 տարեկան օգտատերերը գրանցվել կկարողանան միայն օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *