
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես չեմ ուզում ունենալ ուժեղ, բայց անմակարդակ Հայաստան:
Ես չեմ ուզում, որ փողի առկայությունը «թքի» կրթության, սցենարիստի, ռեժիսորի և դերասանի մասնագիտությունների վրա:
Ես չեմ ուզում, որ Հայաստանը ուժեղ սարքողների մշակույթի պատասխանատուների մակարդակը լինի 4-րդ կարգի ցորեն ներմուծողների մակարդակի: Մենք ունեցել ենք մշակույթ, արվեստ` ու դեռ ուզում ենք ունենալ:
Հ.Գ. Եթե նշաձողը հատուկ եք իջեցնում, իմացեք` պայմանական «ախուրյանցի անոները» ձեզ միևնույն է ձայն չեն տա, իսկ մեր ձայներից կզրկվեք: Շնորհակալություն կասեք ձեր «բարձրորակ» ճաշակ ունեցող հեղինակներին և ռեժիսորներին:
Չեմ քլնգում, որ գործ ստանամ: Արդեն գրել եմ, որ դրա մասնագետ չեմ: Քննադատում եմ, որ ավելի լավը լինեք և հաղթեք»: