Մոսկվայի 4 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի և Շերեմետևո օդանավակայաններում ինքնաթիռների ընդունման և բացթողնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնել են «Ռոսավիացիա»-ից:

«Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի (Ռամենսկոյե), Շերեմետևո օդանավակայաններ. մտցվել են օդանավերի ընդունման և բացթողնման ժամանակավոր սահմանափակումներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հավելել են գերատեսչությունից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *