
«Դուք էնքան թույլ եք, որ․․․ Թե՛ Սամվել Կարապետյանից եք թույլ բազմակի անգամ, թե՛ Գագիկ Ծառուկյանից եք թույլ, էլ չասեմ՝ Ռոբերտ Քոչարյանից»,- ԱԺ ելույթում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսքն ուղղելով իշխանականներին։ «Նիկոլ Փաշինյանը, ձեզնից ոմանք անձնական բնույթի վիրավորանքներ են հասցնում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Ինչ եք ուզում դրանով անել։ Դուք իշխանություն եք, հանրությանն ի՞նչ եք ուզում փոխանցել, որ երկիրը պետք է շարժվի ատելության, վիրավորանքի միջոցո՞վ»,- շարունակեց նա։