Գայի պողոտայում նոր փռած ասֆալտը թքել-կպցրել են, քանդվում է, ո՞ւր է 5 սմ ասֆալտը. Արթուր Չախոյան (վիդեո)

Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ահազանգում է՝ Գայի պողոտայում նոր փռած ասֆալտը թքել-կպցրել են, այն քանդվում է։

«Փաստաթղթերով Գայի պողոտայի նոր փռած ասֆալտի հաստությունը պետքա լիներ 5 սմ, բայց բոլոր քանդված հատվածներում ասֆալտի հաստությունը կազմում է 1-4 սմ։

Հետևաբար հարց է առաջանում, Նիկոլ Փաշինյան, ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը, թե՞ կարևորը թղթով ամեն ինչ իդեալական լինի, այլ ոչ թե նոր փռած ասֆալտը, որը քանդվում է»,– Facebook—ի իր էջում գրել է նա, ով նաև տեսան յութ է հրապարակել։

Տեսանյութում նա ցույց է տալիս, թե ինչպես է երկու ձեռքով հեշտությամբ պոկում ասֆալտի կտորները՝ պնդելով, որ նախորդ ասֆալտն ավելի որակով էր։

«Խալու պես հելնում է, 5 սմ-անոց ասֆալտ չկա, ո՞ւր է»,-նշում է Չախոյանն ու ընդգծում, որ կոռուպցիոն ռիսկեր կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *