ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Եվրամիության և Ադրբեջանի միջև մի շարք կարևոր ոլորտներում գործընկերությունը խորացնելու ծրագրերի մասին․ այդ մասին պաշտոնյան գրել է X սոցիալական հարթակում։

«ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ միմյանց հետ կապված, խաղաղ և բարգավաճ։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այդ ապագան։ Ես նաև այստեղ եմ՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունը խորացնելու համար՝ առևտրից մինչև տրանսպորտ, Էներգիայից մինչև տնտեսություն»,- գրել է նա։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *