Կիևը ենթարկվել է ռուսական հարձակման. քաղաքի կենտրոնում հյուրանոց է բռնկվել

Կիևի վրա գիշերային հարձակումը հանգեցրել է հյուրանոցում հրդեհի բռնկման։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյին։

Պաշտոնյան տեղեկացրել է, որ հրդեհն արձանագրվել է Կիևի կենտրոնական՝ Շևչենկովսկի շրջանում։ Այժմ այնտեղ այրվում է հյուրանոցային տարածք։

Հրդեհը ուկրաինական մայրաքաղաքի վրա ռուսական հարձակման հետևանք է։

Կիևում և քաղաքի մատույցներում աշխատում են հակաօդային պաշտպանության ուժերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *